«Հրապարակ». Գրեցի, բայց չստորագրեցի

«Հրապարակ». Գրեցի, բայց չստորագրեցի

Երեկ ԱԱԾ-ն այցելել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝ Վարդան Թովմասյանի տուն։ Ծանր հիվանդությամբ տառապող 75-ամյա մարդուն հարցաքննել էին՝ հիմնականում հետաքրքրվելով, թե մեկհարկանի համեստ տան տանիքը երբ են փոխել, ինչպես են կառուցել, ինչ գումարով։ «Ես այս բնակարանը պետական աշխատանքի ժամանակ ստացել եմ։ Մասնագետներ էին բերել, որ կռիշը ստուգեն, ասացի՝ կարող եք ստուգել, ես թույլ եմ տալիս, գրեցի, որ թույլ եմ տալիս, բայց չստորագրեցի։ Ուրիշ բան չեն ասել։ Մեզ ծանուցագիր են ուղարկել՝ ԱԱԾ ներկայանալու»,- լրագրողներին ասել է Թովմասյանը։