Գագիկ Ծառուկյանն ազատ կարձակվի՞. դատարանը գնացել է որոշում կայացնելու

Գագիկ Ծառուկյանն ազատ կարձակվի՞. դատարանը գնացել է որոշում կայացնելու

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստն ավարտվեց։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան։

Պաշտպանը նշեց, որ գրավի չափ չեն առաջարկել դատարանին։

Որոշումը դատարանը կհրապարակի 18։00-ին։