Պարտավոր եք այս դավաճանի արտահայտությունները սրբագրել. Մինասյանը ԱԳՆ-ին
Մի քանի օր առաջ այս գլխավոր դավաճանը խոսեց մի կողմից ռուսական կարեւորագույն ձեռքբերում համարվող «Իսկանդերի» մասին՝ հեղինակազրկելով թե միջազգային հարաբերությունը 2 ռազմավարական գործընկերների միջեւ, թե նաեւ նսեմացնելով մեր բանակն ու զինված ուժերը։ Երեկ էլ հայտարարեց, թե Հայաստանում ռազմական հեղաշրջման կամ պետական հեղաշրջման փորձ է կատարվում։ Սրանով ոչ ավել ոչ պակաս այս մարդը Հայաստանի միջազգային հեղինակությունը ոտնատակ տվեց։ Այս մասին քիչ առաջ ընդդիմության երթի ժամանակ ԱԳՆ շենքի մոտ կանգ առնելով ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։
«Հիմա դիմում ենք ԱԳՆ-ի ողջ աշխատակազմին, դիվանագիտական ողջ կորպուսին՝ դուք պարտավոր եք այս դավաճանի արտահայտությունները սրբագրել, բոլոր միջազգային կառույցներում եւ երկրներում, որտեղ գտնվում եք, պարտավոր եք հերքել, պարտավոր եք արձանագրել եւ փոխանցել բոլորին՝ ՀՀ-ում իշխանությունն այսուհետ պատկանում է արժանապատիվ ժողովրդին»,- ասաց Մինասյանը։
Կարծիքներ