Փաշինյանի տիկնոջից մինչև Իրան․ ի՞նչ է ակնարկել ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակը

Փաշինյանի տիկնոջից մինչև Իրան․ ի՞նչ է ակնարկել ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակը

Փաշինյանի տիկնոջից մինչև Իրան․ ի՞նչ է ակնարկել ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակը
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Քենուլ Նուրուլաևան վեհաժողովի լիագումար նիստում իր ելույթը նվիրել է զինված հակամարտությունների ժամանակ կանանց նկատմամբ սեռական բռնության թեմային։

Հատկանշական է, որ այս թեման բարձրացնում է մի երկրի ներկայացուցիչ, որի զինված ուժերը միջազգայնորեն դատապարտում են ստացել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ հայկական զինված ուժերի կին զինծառայողների դիակները պղծելու համար, որոնց վերաբերյալ տեսանյութերը ցնցել են ամբողջ քաղաքակիրթ աշխարհին։

Նուրուլաևան հերթական անգամ փորձել է սևացնել Հայաստանին՝ շահարկելով ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի Իրան կատարած այցի թեման, որտեղ նա մասնակցում էր Աշխարհի ազդեցիկ կանանց միջազգային կոնգրեսին։

Ադրբեջանցի կին պատգամավորը դա ներկայացրել է Իրանի նկատմամբ Արևմուտքի քննադատության ֆոնին՝ կապված երիտասարդ կնոջ մահվան պատճառով այդ երկրում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի հետ։ Նրա խոսքով, քարոզչական միջոցառմանը Հայաստանի միանալը հակասում է ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերում արևմտյան երկրների հավաքական դիրքորոշմանը Երևանի աջակցությանը։

ԵԽԽՎ եզրափակիչ հայտարարության հիման վրա կարելի է փաստել, որ Նուրուլաևայի բոցաշունչ ելույթը ակնկալվող ազդեցությունը չի թողել Խորհրդարանական վեհաժողովի անդամների վրա, քանի որ հենց Ադրբեջանում են արձանագրվել են մարդու իրավունքների խախտումներ։