Շոլցն ու Զելենսկին սպասում են ռուսների մասնակցությանը. հայտարարություն
Ռուսաստանը պետք է մասնակցի ուկրաինական ճգնաժամի կարգավորման հաջորդ համաժողովին:
Այս մասին գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կառավարության ղեկավար Օլաֆ Շոլցը։
ԳԴՀ կանցլերի խոսքով՝ այժմ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես կարելի է հնարավորինս արագ հասնել խաղաղության Ուկրաինայում։ Ուստի, ըստ նրա, անհրաժեշտ է եւս մեկ համաժողով անցկացնել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։
Շոլցն ընդգծել է, որ համաժողովին պետք է մասնակցի նաեւ Ռուսաստանը։ Նա նշել է, որ նման դիրքորոշմանը հավատարիմ է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Կարծիքներ