Քեյթ Միդլթոնը պարտվել է առագաստային ռեգատում արքայազն Ուիլյամին

Քեյթ Միդլթոնը պարտվել է առագաստային ռեգատում արքայազն Ուիլյամին

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը պարտվել է առագաստային ռեգատի Թագավորական գավաթի առաջնությանը իր ամուսնուն՝ արքայազն Ուիլյամին։Թագավորական գավաթի խաղերը տեղի են ունենում Ուայթ կղզում։

Այս մասին հայտնում է Express-ը։ Մրցանակաբաշխության ժամանակ ի նշան կնոջ թիմի պարտության, արքայազն Ուիլյամը Քեյթին մեծ փայտե գդալ է նվիրել։ Առաջնության մեկնաբան Ջուլյետ Ռիդենը կարծում է, որ այս պարտությունը հենց այնպես չի անցնի, քանի որ դքսուհին հայտնի է որպես տաքարյուն եւ բռնկուն անձնավորություն։