Որդին հայրենյաց․ Նվիրում եմ Ռուբեն Վարդանյանին

ՈՐԴԻՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ
Նվիրում եմ Ռուբեն Վարդանյանին
Ռուբեն Վարդանյան
Ե՛վ անվարան ես, և՛ մենակ ես դու,
Դու հայրենիքի զավակ ու հավատ,
Հոգուդ թռիչքը վեհ է ու ներող,
Որ չի կասեցնի ոչ մի թուրքի պատ:
Հոգիդ ճախրում է աշխարհներում հին,
Բանտ ու կալանքի տանջանքից վերև,
Դատում են քեզնով խիղճը մարդկային,
Թալանված տունդ հայրենաարև:
Եվ այս մեղավոր աշխարհն երկերես
Իր խեղճ ամոթը ինչպե՞ս թաքցնի,-
Տաք խոստումներում կեղծիքին անտես
Սուտ հրեշտակի շորեր հագցնի:
Մեղավո՛ր աշխարհ, աշխա՛րհ մեղավոր,
Զարթնում է հայի էությունն հատու,
Մեր Ռուբեն որդի, խոսիր ամեն օր,
Մեղավորն` իրենք, դատավորը` դու:
Մերուժան Տեր-Գուլանյան
Կարծիքներ