Թեհրանը Երեւանին մեղադրում է Արաքս գետի աղտոտման համար

Թեհրանը Երեւանին մեղադրում է Արաքս գետի աղտոտման համար

Իրանը տարբեր միջոցառումների ժամանակ, ըստ ընթացակարգերի նախազգուշացրել է Հայաստանին՝ Արաքս գետի աղտոտման մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի Էներգետիկայի նախարար Ռըզա Արդաքանիանը՝ Արաքսի եւ Միլ-Մուղանի ամբարտակների գոծարկման եւ «Գըզ գալասիի» ջրամբարի գործարկման հիսունամյակի միջոցառման ժամանակ։

Նախարար Արդաքանիանը հայտարարել է նաեւ, որ Իրանը մշտապես քայլեր է ձեռնարկում վերջին տարիներին, որպեսզի կանխի Հայաստանի կողմից Արաքս գետի աղտոտումը։ Նա ասել է, որ Երեւանը դեռ բավարար քայլեր չի ձեռնարկում, որպեսզի կանխի թափոնների արտանետումը Արաքսի ջրային ավազան։ Բացի այդ, Հայաստանը, Իրանը, Թուրքիան եւ Ադրբեջանը նախապատրաստում են անցկացնել քառակողմ հանդիպում Արաքսի աղտոտմանը վերջ դնելու համար եւ հույս կա, որ այն շուտով կկայանա։ Հանդիպումը նախատեսվում է անցկացնել Իրանում։