Դեսպանի դստերը հայտնաբերել են մահացած

Դեսպանի դստերը հայտնաբերել են մահացած

Մոսկվայում հայտնաբերել են Իրանի դեսպան Մեհդի Սանայիի դստեր՝ Արեֆեհ Սանայիի դիակը ։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Քսանութամյա Արեֆեհ Սանային դուրս է նետվել Պոդսոսենսկի նրբանցքում գտնվող բնակարանիլուսամուտից։ Իրանում աղջիկը մշտապես եղել է հոգեբանի հսկողության ներքո, օգտագործել հակադեպրեսանտներ։ Ծնողների հետ որեւէ կոնֆլիկտ չի ունեցել։ Դեսպանատունը նաեւ հերքել է տեղեկությունները ինքնասպանության հետ կապված։