Ֆրանսիայի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 11-ին

Ֆրանսիայի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 11-ին

Franceinfo-ն հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մինչեւ չորեքշաբթի օրվա վերջ որոշում կայացնել, թե ով է ղեկավարելու ֆրանսիական նոր կառավարությունը։ Այսօր՝ դեկտեմբերի 10-ին Մակրոնը հանդիպում կունենա քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի նոր կառավարության ձեւավորման հարցը։

Հանդիպմանը չեն մասնակցի «Ազգային միավորումն» ու «Անկոտրում Ֆրանսիան»։ Հիշեցնենք, որ ֆրանսիական Ազգային Ասամբլեան օրեր առաջ անվստահություն էր հայտնել արդեն նախկին վարչապետ Միշել Բարնյեի կաբինետին, որը հասցրել էր աշխատել մեկ եռամսյակ։