Հակառուսական սանկցիաների պահպանմանն իր մասնակցությունը ԱՄՆ-ն սահմանափակել է

Հակառուսական սանկցիաների պահպանմանն իր մասնակցությունը ԱՄՆ-ն սահմանափակել է

Միացյալ Նահանգները սահմանափակել է իր մասնակցությունը հակառուսական սանկցիաների պահպանման հսկողությամբ զբաղցող մոնիթորինգային խմբում իր մասնակցությունը, որին մասնակցում են նաեւ Արեւմտյան ճամբարի դաշնակիցները։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։

Համաձայն հրապարակման, ամերիկյան կողմը փաստացի կերպով ինքն իրեն դուրս է դրել այդ խմբերից, որոնք զբաղվում են հատկապես «Մեծ Յոթնյակի» երկրների կողմից հակառուսական սանկցիաների եւ որոշումների պահպանման հսկողության։ Եվրոպացիների մոտ դեռ հստակ ընկալում չկա, թե այդ քայլը քաղաքական որոշման հետեւանք է, թե ոլորտային կադրերի բացակայության։