«Գ.Ծառուկյան» հիմնադրամը շարունակում է ախտահանման աշխատանքները Երևանի համայնքներում

«Գ.Ծառուկյան» հիմնադրամը շարունակում է ախտահանման աշխատանքները Երևանի համայնքներում

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Երևանի ամբողջ տարածքում շարունակում է կորոնավիորուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումները: Հիմնադրամի ջանքերով ախտահանման աշխատանքներ են իրականացվել Մալաթիա -Սեբաստիա և Դավիթաշեն վարչական շրջաններում: Վարակը կանխարգելող հատուկ նյութերով ու ժամանակակից սարքավորումներով ախտահանվել են կանգառները, մայթերը, շենքերի բակերը, խաղահրապարակներն ու փողոցների առավել բանուկ հատվածները: