Տարեկան միլիոնավոր մարդիկ են մեռնում այս ապրանքներից. ահազանգ

Տարեկան միլիոնավոր մարդիկ են մեռնում այս ապրանքներից. ահազանգ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոն նշել է սննդամթերքի չորս տեսակներ, որոնք ամեն տարի Եվրոպայում սպանում են 2,7 միլիոն մարդու։ ԱՀԿ-ի հայտարարությունը տարածել է РИА Новости-ն։

Փաստաթղթում ասվում է, որ ծխախոտը, ուլտրամշակված մթերքները, հանածո վառելանյութերը և ալկոհոլը աշխարհում տարեկան սպանում են 19 միլիոն մարդու: Եվրոպական տարածաշրջանում այս ցուցանիշը կազմում է տարեկան 2,7 միլիոն մարդ։

ԱՀԿ-ն կարծում է, որ արդյունաբերական այս և այլ ոլորտների համախմբումը փոքր թվով հզոր անդրազգային կորպորացիաների մեջ թույլ է տվել նրանց ձեռք բերել զգալի իշխանություն այն իրավական և քաղաքական միջավայրի վրա, որտեղ նրանք գործում են, ինչպես նաև կանխել հանրային շահերը ներկայացնող կանոնակարգերի ընդունումը, որոնք կարող են ազդել նրանց եկամտի չափի վրա: