Ընթերցողի սեղանին կդրվի Արտակ Մովսիսյանի մենագրությունը 

Ընթերցողի սեղանին կդրվի Արտակ Մովսիսյանի մենագրությունը 

Սեպտեմբերի 22-ին «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում տեղի կունենա պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի «Հայաստանի նախամաշտոցյան գրավոր մշակույթի պատմություն» գրքի շնորհանդեսը:

Մենագրությունը նվիրված է Հայկական լեռնաշխարհում գրի ծագման եւ զարգացման վաղ փուլերին, Մեսրոպ Մաշտոցից առաջ Հայաստանում կիրառված գրային համակարգերի, դրանցով թողնված գրավոր հուշարձանների ուսումնասիրությանը։

Ներկայացված են ինչպես բնիկ հայաստանյան, այնպես էլ օտար երկրներում ստեղծված եւ մեր նախնիների կողմից ներմուծած ու կիրառված գրահամակարգերը՝ իրենց գրային հուշարձաններով։

Առանձին գլուխներ են նվիրված Հայաստանի տարածքում օտարների թողած արձանագրություններին, նաեւ առեղծվածային ծագումով ու անհայտ նշանակությամբ գրավոր հուշարձաններին, ինչպես նաեւ ի մի են բերված Հայաստանից գտնված տեղական եւ օտար ծագում ունեցող արձանագրությունների մասին տեղեկությունները։ Գիրքը հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը: Մուտքն ազատ է: