Հետախուզության ղեկավարը հեռացվել է պաշտոնից

Հետախուզության ղեկավարը հեռացվել է պաշտոնից

Իրանում զբաղեցրած պաշտոնից հեռացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայության ղեկավար Հուսեյն Թայիբը։ Նրա հանդեպ նաեւ կատարվել է մահափորձ։ Թայիբի վիճակի մասին տեղեկություններ չեն հրապարակվում։ Մի քանի օր առաջ հայտնվել էին տեղեկություններ այն մասին, որ Թուրքիայում իսրայելցիների վրա հարձակման հետեւում կանգնած է Հուսեյն Թայիբը։

Ավելի ուշ, այս տեղեկությունը հաստատվեց իսրայելական հատուկ ծառայությունների տարածած տեղեկատվությամբ։