«Ժողովուրդ». ԴԱՀԿ պետի նեղվածությունն ու նախարար Ռուստամ Բադասյանի քավորը

«Ժողովուրդ». ԴԱՀԿ պետի նեղվածությունն ու նախարար Ռուստամ Բադասյանի քավորը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին ԴԱՀԿ նախկին պետ Դավիթ Բեգինյանի՝ աշխատանքի ազատումից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Բեգինյանին պետ աշխատելուց ութ ամիս անց առաջարկել են գնալ իր նախկին պաշտոնին եւ դառնալ պետի տեղակալ, սակայն վերջինս նեղացել է այդ հանգամանքից եւ որոշել է ընդհանուր համակարգից ազատման դիմում գրել եւ հեռանալ:

«Ժողովուրդ» օրաթերթին նաեւ տեղեկություններ են հասել, թե ով է հավակնում դառնալ ԴԱՀԿ պետ. Արդարադատության նախարարությունում շոշափվում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հարսանիքի քավոր, նախարարի առաջին խորհրդական Դավիթ Գասպարյանի անունը:

Ինչպես հայտնի է, Դավիթ Բեգինյանը նշանակվել էր 2019 թվականի դեկտեմբերի 19-ին, եւ աշխատանքից ազատման մասին տեղեկությունից հետո մամուլում լուրեր էին շրջանառվել, թե նա խնդիրներ է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ եւ այդ պատճառով է հեռացել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ իրականում պատճառը եղել է նեղվածությունն իր նկատմամբ վերաբերմունքից:

Իհարկե, ամեն դեպքում Արդարադատության նախարարությունից Բեգինյանին հասկացրել են, որ նրանից դժգոհ են, քանի որ ԴԱՀԿ ոլորտում հեղափոխություն չի արել, այնինչ Միհրան Պողոսյանից հետո պետք է այնպիսի փոփոխություններ արվեին, որ ներքեւից վերեւ բոլորը զգային հեղափոխության շունչը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում