Կուզենայի լինել Հռոմի Պապ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չունի նախընտրած թեկնածու կարդինալ, ով կարող էր դառնալ Հռոմի Պապ։ Նաեւ ասել է, որ ինքը կուզենար լինել Հռոմի Պապ։ «Ես կուզենայի լինել Հռոմի Պապ։ Դա կլիներ իմ առաջին ընտրությունը»,- կատակով ասել է ԱՄՆ նախագահը՝ լրագրողների հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ, երբ հարցրել են, թե ում կուզենար տեսնել Հռոմի Կաթոլիկ եկեղեցու նոր հովվապետի պաշտոնում։
«Ոչ, չգիտեմ, նախընտրած թեկնածուներ չունեմ»,- ասել է նախագահ Թրամփը՝ արդեն լուրջ տոնով։ Թրամփը նաեւ ակնարկել է «նյու-յորքցի կարդինալի» մասին, չմանրամասնելով, թե ում մասին է խոսքը։
Կարծիքներ