Լիբանանը վերականգնել է իր ձայնի իրավունքը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում

Լիբանանը վերականգնել է իր ձայնի իրավունքը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում

Լիբանանը վերականգնել է իր ձայնի իրավունքը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում։ Այս մասին հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը, վկայակոչելով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դյուժաիկին։ Բեյրութի ձայնի իրավունքը վերականգնվել է այն բանից հետո, երբ լիբանանյան իշխանությունները մարել են գլոբալ կազմակերպությանն ունեցած պարտքը։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վենեսուելան, Գամբիան, Եմենը, Լեսոտոն, Տոգոն, ԿԱՀ-ը եւ Լիբանանը ՄԱԿ-ի բյուջեում իրենց հասանելիք ներդրումը չկատարելու համար զրկվել էին ձայնի իրավունքից։