Telegram-ը ծանոթությունների TON Dating ծառայություն է ստեղծել
Հունիսի 18-ից Telegram-ում սկսել է գործել ծանոթությունների TON Dating ծառայությունը, որը աշխատում է The Open Network բլոկչեյնի վրա։ Մինի-հավելվածում գրանցումը ներառում է պարտադիր կերպով բազմաստիճան նույնականացման համակարգ, ինչպես որ օնլայն բանկինգում է, ինչը նախատեսված է այն բանի համար, որ կանխի անոնիմների եւ բոտերի ներթափանցումը։
Կանանց համակար TON Dating-ն անվճար է, իսկ տղամարդկանց համար այն արժի տելեգրամյան ներքին Telegram Stars արժույթի 2500 միավոր, ինչը համարժեք է մոտ 50-100 դոլարին։
Օգտատերերը կարող են իրենց ակտիվությունը հավելվածում մոնետիզացնել եւ ապա վաստակած գումարը տանել իրենց թվային դրամապանակ։
Կարծիքներ