Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն

 Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն

Փարիզի քաղաքապետարանը որոշել է ապրիլի 21-ի երեկոյան մարել Էյֆելյան աշտարակի լույսերը՝ ի հիշատակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի։ Քաղաքապետ Անն Իդալգոյի խոսքով՝ այս խորհրդանշական քայլը նպատակ ունի հարգանքի տուրք մատուցել մի առաջնորդի, որը ավելի քան տասը տարի համաշխարհային հասարակությանը ներկայացրել է խաղաղության, համերաշխության և մարդասիրության գաղափարները։

Քաղաքապետը նշել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, սկսած 2013 թվականից, դարձել էր համընդհանուր հումանիստական արժեքների խորհրդանիշ։ Նա իր անունից, ինչպես նաև ամբողջ Փարիզի բնակիչների կողմից, խորին ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի և ամբողջ աշխարհի կաթոլիկ համայնքին։

«Թող նրա թողած ուղերձը շարունակվի ոգեշնչել ապագա սերունդներին», – նշել է Իդալգոն: