Փորձել է մեքենան պայթեցնել Պենտագոնի շենքի մոտ

Փորձել է մեքենան պայթեցնել Պենտագոնի շենքի մոտ

Միացյալ Նահանգներում տասնիննամյա տղան փորձել է պայթեցնել մեքենան Պենտագոնի մոտ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի քսանչորսին։ Ոստիկանության աշխատակիցը տեսել է, թե ինչպես Արքանզաս նահանգի բնակիչ Մըթյու Ռիչարդսոնը Պենտագոնի շենքի մոտ գտնվող հյուսիսային ավտոկայանատեղիում փորձել է ինչ որ կտոր վառել, եւ դնել Land Rover մեքենայի բենզինի բաքի մեջ։ Երբ ոստիկանը մոտեցել է, տղան հայտարարել է, որ պատրաստվում է ինքնապայթեցում իրականացնել։ Պարզվել է, որ մեքենան պատկանում է մի զինվորականի, ով ծանոթ չի եղել տասնիննամյա տղային։ Ոստիկանը փորձել է բերման ենթարկել, սակայն տղան դիմել է փախուստի։ Մոտ մեկ ժամ անց նրան հայտնաբերել են։ Նրա մոտից հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնց համաձայն նա եղել է ձերբակալված՝ ոստիկանի վրա հարձակում կատարելու համար։ Տղան կալանավորված է եւ եթե դատարանը մեղադրական վճիռ կայացնի, ապա նրան սպառնում է հինգ տարվա բանտարկություն։