Հայտնի է՝ երբ կվերադառնա Մխիթարյանը

Հայտնի է՝ երբ կվերադառնա Մխիթարյանը

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակում կայացած «Տորինոյի» դեմ խաղում վնասվածք էր ստացել և տևական ժամանակ է բացակայում է։ Ձախ ազդրի վնասվածքի պատճառով հայազգի ֆուտբոլիստը ստիպված բաց է թողել «Յուվենտուսի», «Ջենոայի» և «Պարմայի» հետ մրցավեճերը։ 

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտնել է, որ Մխիթարյանը կարող է պատրաստ լինել արդեն «Լացիոյի» հետ խաղին, որը կայանալու է հունվարի 26-ին։

Նշենք, որ «Ռոմա» - «Լացիո» դիմակայությունը համարվում է աշխարհի լավագույն դերբիներից մեկը։ Թիմերի միջև հանդիպումների ժամանակ մեկ անգամ չէ, որ որ եղել են ռասիստական բաններներ, վեճեր և անկարգություններ, որոնք նույնիսկ ավարտվել են մահվան ելքով։