Մեկնարկել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությունը

Մեկնարկել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությունը

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությունը` լրագրողների և գրանցված ՀՀ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների մասնակցությամբ։

Քվեարկությունը կավարտվի այսօր ժամը 18:00-ին, որից հետո կամփոփվեն նաև SMS քվեարկության արդյունքները, և կհայտարարվի լավագույնների տասնյակը: 

Բացման խոսքով հանդես եկավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և անձամբ ներկայացրեց «Տարվա 10 լավագույն մարզիկների» մրցույթին մասնակցող մարզիկների ցանկը՝ 

Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ)- Եվրոպական խաղերի չեմպիոն, Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
1․Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ)- Եվրոպական խաղերի չեմպիոն, Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
 2․Ռուբեն Ալեքսանյան (ծանրամարտ)- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 
3․Կարեն Ասլանյան (հունահռոմեական ըմբշամարտ)- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
4․Արթուր Ավետիսյան (սպորտային մարմնամարզություն)- Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն
5․Արսեն Բաղրյան (ուշու) – Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

6․Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ) – Եվրոպական խաղերի չեմպիոն, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
7․Սլավիկ Գալստյան (հունահռոմեական ըմբշամարտ) – Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
8․Սամվել Գասպարյան (ծանրամարտ)- Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

9․Դավիթ Գրիգորյան (սամբո) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
10․Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն) – Եվրոպական խաղերի չեմպիոն
11․Վահագն Դավթյան (սպորտային մարմնամարզություն) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
12․Տիգրան Կիրակոսյան (սամբո)- Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն
13․Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ) – Եվրոպայի չեմպիոն
14․Արթուր Հովհաննիսիյան (բռնցքամարտ) – Եվրոպական խաղերի չեմպիոն
15․Դավիթ Հովհաննիսյան (ծանրամարտ) – Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
 16․Մաքսիմ Մանուկյան (սամբո) – Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
 17․Արսեն Ղազարյան (սամբո) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն
 18․Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ) – Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն
 19․Գոռ Մինասյան (ծանրամարտ) – Աշխարհի փոխչեմպիոն
 20․Հակոբ Մկրտչյան (ծանրամարտ) – Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն
 21․Գրիգոր Մխիթարյան (սամբո) – Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
 22․Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ) – Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կազմում դարձել է 3 գոլի հեղինակ, մասնավորապես ապահովելով հաղթանակ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ խաղում: Անգլիական «Արսենալի» կազմում դուրս է եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ չի մեկնել Բաքու՝ հսկայական ճանաչություն է ապահովել Հայաստանի համար և նպաստել արցախյան հիմնախնդրի լուսաբանմանը համաշխարհային մամուլում:
23․Կարապետ Չալյան (հունահռոմեական ըմբշամարտ) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն
24․Վահագն Չալյան (սամբո) – Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
25․Արսեն Ջուլֆալակյան (հունահռոմեական ըմբշամարտ) – Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Մանրամասները՝ տեսանյութում։