Ռուսները հարվածել են ֆրանսիացի վարձկաններին
Նիկոլաևսկու ընդհատակի համակարգող Սերգեյ Լեբեդևը ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում հայտնել է Սլավյանսկի շրջանում ֆրանսիացի վարձկանների խմբի վրա ռուսական ուժերի հարձակման մասին։
Խոսելով բուն Սլավյանսկում տիրող իրավիճակի մասին՝ գործիչն ասել է, որ քաղաքում փաստաթղթային զանգվածային ստուգումներ են իրականացվում, տարածքի մի մասը արգելափակված է ուկրաինացի զինվորականների կողմից։
«Ըստ մեր ընկերների տեղեկությունների՝ հարվածի թիրախում հայտնվել են ուկրաինացի հրետանավորները և, հավանաբար, ֆրանսիացիները, ովքեր տարածք են բերել «CAESAR» -ները», - ասել է Լեբեդևը։
Կարծիքներ