Սպերցյանն ու Պետրակովը խոսել են այսօրվա խաղի մասին

 Սպերցյանն ու Պետրակովը խոսել են այսօրվա խաղի մասին

«Մենք խաղալու ենք աշխարհի լավագույն ընտրանիներից մեկի հետ։ Տղաներն անհամբեր սպասում են, ես էլ եմ սպասում այս խաղին։ Մենք պատրաստ ենք ցույց տալ մեր լավագույն խաղային որակները առաջիկա հանդիպման ընթացքում»։ Այս մասին Խորվաթիա-Հայաստան ֆուտբոլային հանիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

«Մենք խաղալու ենք ուժեղ հավաքականի հետ։ Դա նշանակում է, որ հետաքրքիր խաղ է սպասվում։ Տեսնենք, թե որքանով ենք պատրաստ այդ հանդիպմանը։ Այնպես որ՝ թիմն անհամբեր սպասում է այդ խաղին»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից Էդուարդ Սպերցյանը։ 

Հանդիպումը, հիշեցնենք, մեկնարկելու է այսօր՝ Երևանի ժամանակով 23։45-ին։