Կառավարության լրատվականը մոռացել է նշել նաև հայհոյանքների և բուռն «ընդունելության» մասին

Կառավարության լրատվականը մոռացել է նշել նաև հայհոյանքների և  բուռն «ընդունելության» մասին

Երեկվանից Նիկոլ Փաշինյանը Սյունիքում է ու երեկվանից «վայելում է» սյունեցիների հայհոյանքներն ու լուտանքները։ Նա հասցրել է լինել արդեն Շուռնուխում, որտեղ գիշերը, առանց մարդկանց զգուշացնելու, փորձել է այցելել բնակիչներից մեկի տուն, բայց վատ վերաբերմունքի է արժանացել ու հեռացել։ Հետո շրջել է Սյունիքի մարզի խոշոր քաղաքներում՝ Գորիս, Կապան, Մեղրի, Ագարակ։ Գրեթե բոլոր քաղաքներում նրան դիմավորել են հայհոյանքներով, «դավաճան», «թուրք» վանկարկումներով, և, բառի բուն իմաստով, վռնդել են նրան իրենց տարածքից սյունեցիները։ Այս ամոթի շրջայցի մասին, սակայն, կառավարության լրատվական ծառայությունը կարճ հաղորդագրություն է տարածել, որտեղ այս ամենի մասին նշված չէ, որ կառավարության ղեկավարին ամենավերջին սեռական հայհոյանքներն են տվել սյունեցիները, քիչ է մնացել՝ քարկոծեն նրան, հարձկավել են մեքենայի վրա, պահանջել հեռանալ Սյունիքից։ Իհարկե, դժվար էպատեկրացնել, որ կառավարության լրատվականը այսքան անկեղծ ու ազնիվ ձևով կներկայացներ վարչապետի այցը՝ Սյունիք, բայց գոնե կարելի էր մարդկանց չմոլորեցնել ու մի երկու տողով նշել, որ այցելել է նաև Գորիս, Կապան, Մեղրի ու Ագարակ, օրինակ։ Թեկուզ չնշեին բուռն հայհոյանքների մասին։ 

Այդ ամբողջ երկօրյա այցի մասին ընդամենը սա է հիշատակել կառավարության լրատվական ծառայությունը․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Նիկոլ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում, ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում»։

Վերջ, ուրիշ էլ ոչ մի տեղ, ըստ կառավարության տարածած հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանը չի այցելել, էլ ոչ մի «ճաշ» չի կերել։