Տիբեթում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Համաձայն հաղորդման, ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել UTC ժամային գոտիով 21:11-ին։ Էպիկենտրոնը գտնվում է 80 հազար բնակչություն ունեցող շրջանային կենտրոն Շիգաձե քաղաքից 133 կմ դեպի հարավ-արեւմուտք։ Օջախի խորությունը կազմում է 12 կմ։ Ավերածությունների, զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։
Կարծիքներ