Բրազիլիայում խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել
Բրազիլիայի մայրաքաղաքում՝ Գերագույն դատարանի և Պատգամավորների պալատի շենքերի մոտ, մահապարտ-ահաբեկիչը մի քանի պայթյուն է կազմակերպել։
Նախ, նա ավտոմեքենայի պայթյուն է կազմակերպել Պալատի մոտ գտնվող ավտոկայանատեղիում, իսկ հետո գործի է դրել մեկ այլ պայթուցիկ սարք իր վրա՝ դատարանի մուտքի մոտ։
Վերջին գործողությունների արդյունքում նա տեղում մահացել է։ Այս մասին հայտնում է Globo-ն:
Նշվում է, որ բացի մահապարտից, ոչ ոք չի տուժել։
Նախնական տվյալներով՝ մահացածի անունը Ֆրանցիսկո Վանդերլի Լուիս է։
Կարծիքներ