Եվրոպայի ամենաթմրամոլ քաղաքը․ մտահոգիչ թվեր

Եվրոպայի ամենաթմրամոլ քաղաքը․ մտահոգիչ թվեր

Թմրամիջոցների օգտագործումը Եվրոպայում աճում է, իսկ Բելգիան ցույց է տալիս ամենաբարձր ցուցանիշները։

Նման տվյալներ է վկայոկոչում Թմրամիջոցների և թմրամոլության եվրոպական մոնիտորինգի կենտրոնը (EMCDDA):
Անտվերպենը հերթական անգամ գլխավորել է այն վայրերի ցանկը, որտեղ կոյուղաջրերում թմրանյութի ամենաշատ հետքերն են հայտնաբերվել։ 

Հետազոտողների տվյալներով՝ Անտվերպենում թմրամիջոցների օգտագործումն աճել է 50%-ով, իսկ Բրյուսելում և Ամստերդամում՝ մոտ 28%-ով, հայտնում է «Կրասնայա Վեսնա» գործակալությունը։
2011 թվականից EMCDDA-ն ուսումնասիրում է թմրանյութերի օգտագործումը Եվրոպայում՝ վերլուծելով քաղաքային կոյուղաջրերը:

2022 թվականին մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում 104 քաղաքներում նմուշներ են վերցվել՝ տարբեր թմրամիջոցների օգտագործումը չափելու համար: