Նուրմագոմեդովի թիմակիցը կորցրել է գիտակցությունը մենամարտից առաջ

Նուրմագոմեդովի թիմակիցը կորցրել է գիտակցությունը մենամարտից առաջ

Իսլամ Մամեդովը, ով խառը տիպի մենամարտերի մենամարտիկ է եւ հանդես է գալիս թեթեւ քաշային կատեգորիայում, կորցրել է գիտակցությունը կորեացի Կյուն Պյո Կիմի հետ մենամարտից առաջ եւ չի կարողացել այդպիսով մասնակցել մենամարտին։ Մենամարտը պետք է կայանար սեպտեմբերի 25-ին Աբու-Դաբիում՝ UAE Warriors 13 մրցաշարի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «Սպորտ-էքսպրեսս»-ը։

Մարզիկի ինքնազգացողության վատացումը կապված է եղել մենամարտից առաջ քաշի կտրուկ փոփոխության հետ։ Մամեդովի ակտիվում կա 18 հաղթանակ, մեկ ոչ-ոքի եւ մեկ պատություն։ Նա երեսուն տարեկան է, հանդիսանում է Աբդուլմանապ Նուրմագոմեդովի սանը եւ մարզվում է Հաբիբ Նուրմագոմեդովի հետ միասին։