Արցախի ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել

Արցախի ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ողջ օրվա ընթացքում փորձել է հիմնավորել իր կեղծ պնդումն այն մասին, թե քաղաքացիական ենթակառուցվածքների և  քաղաքացիական անձանց ուղղությամբ իբր կրակ չի բացել: 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է: 

Ինչպես հայտնել են պաշտոնական աղբյուրները, զոհեր կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում: 

Ադրբեջանական քարոզչամեքենայի կիրառած տեղեկատվական հնարքների հետևանքով հայկական սոցիալական ցանցերում շրջանառվել են նաև մի շարք սխալ կամ կեղծ տեղեկություններ: 

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական աղբյուրներին: 

[ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]