Ձենդ կտրի. տխմարը դու ես, անդաստիարակ երեւույթ. լեզվակռիվ ԱԺ-ում (տեսանյութ)

Ձենդ կտրի. տխմարը դու ես, անդաստիարակ երեւույթ. լեզվակռիվ ԱԺ-ում (տեսանյութ)

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթն ամբողջությամբ անդրադարձ էր ՔՊ-ականների վարքագծին, մասնավորապես, թե ինչու՞ են առանց մի գրամ մեղքի զգացումի ժպտում, ուրախանում, ասես բացարձակ կապ չունեն 100.000-ից ավել անտուն մնացած արցախահայության ճակատագրի հետ:

Մկրտչյանի ելույթից հետո ՔՊ-ականները սկսեցին «անկանոն շարժումներ» անել, ինչին ի պատասխան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց լռել՝ նշելով. «Աննա Մկրտչյանը իր փորձից է խոսում»: Սրան ի պատասխան Մկրչտյանն ասաց. «Այ տխմար, ձենդ կտրի», որից հետո նրանց միջեւ լեզվակռիվ սկսվեց: 

Մանրամասն՝ տեսանյութում: