Այս իշխանությունները նոր պայմանավորվածություններ ունեն ժողովրդի թիկունքում․ Սաղաթելյան

Այս իշխանությունները նոր պայմանավորվածություններ ունեն ժողովրդի թիկունքում․ Սաղաթելյան

Շատ է խոսվում Բերձորի ու Աղավնոյի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Ինչպե՞ս է ստացվում, որ հայկական կողմը հետևողականորեն իրականացնում է  համաձայնագրի կետերը, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Շատ պարզ է իրականում, թե այց ոնց է այդպես ստացվում։ Այդպես է ստացվում,  որովհետև կառավարության շենքում նստած են դավաճաններ, որոնք սասարկում են Ադրբեջանի շահերը։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին իր ելույթում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայցուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Ադրբեջանը մինչ այժմ չի կատարել իր պարտավորությունները, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի մասով, ավելին՝ խախտել է եռակողմ համաձայնագրի բազմաթիվ կետեր։ Երեք տարվա ընթացքում պետք է հաստատվեր երթուղու կառուցման նախագիծը, մինչդեռ 20 ամիս անց Ադրբեջանը կառուցել է 32 կմ երկարությամբ ճանապարհ և արագացված ընթացքով առաջ է մղում իր շահերը։ Ո՞ւմ էձեռնտու այս շտապողականությունը։ Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովվելու համար Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու նախագիծը պետք է հաստատվեր կողմերի համաձայնությամբ։ Երբ, որտեղ և ինչ մակարդակով են համաձայնություններ ձեռք բերվել, կա՞ն համաձայնություններ և որտեղ են ստորագրվել դրանք։ Մենք պնդում ենք, որ այս իշխանությունները կրկին ժողովրդի թիկունքում ձեռք են բերել պայմանվորվածություն»,- ասաց Սաղաթելյանը։