Հայտնի մարզիկը չի ներկայացել սեփական ասուլիսին

Հայտնի մարզիկը չի ներկայացել սեփական ասուլիսին

Խառը տիպի մարտերի ռուսաստանցի հայտնի մենամարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովը չի ներկայացել սեփական մամուլի ասուլիսին, որը տեղի էր ունենալու Մոսկվայում։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։ Ասուլիսն ամեն դեպքում կայացել է, սակայն առանց Հաբիբի։ Ներկայացել են Gorilla Fighting Championship-ի չեմպիոն Ումար Նուրմագոմեդովը, Fight Nights-ի մենամարտիկ Տագիր Ուլանբեկովը եւ Նուրմագոմեդովի թիմից Իգոր Կիմը։ Ինչպես հայտնում է championat.com-ը, իրականում Հաբիբը ներկայացել է լրատվական գործակալություն ասուլիսի համար, սակայն մինչ մեկնարկը ստիպված է եղել հեռանալ, քանի որ ուղիղ կեսօրին պետք է ներկայանար Կրեմլ։