Ինչ գնով է վաճառվել «00օօ00» պետհամարանիշը

Ինչ գնով է վաճառվել «00օօ00» պետհամարանիշը

Զրոներով պետհամարանիշների վաճառքի վերաբերյալ կոնկրետ տեղեկատվություն ՆԳՆ-ն դեռեւս չի հայտնում` թերեւս օրեր առաջ համացանցում տարածված աղմուկի պատճառով, փորձելով էլ ավելի չբորբոքել հանրության կրքերը։ Ի վերջո հենց Նիկոլ Փաշինյանն էր, որ 2018թ․-ից առաջ եւ հետո շարունակ խոսում է հարուստների ու աղքատների, թալանչիների եւ հարկատուների մասին: Եւ ժամանակին դատափետում էր նախկիններին՝ պադավատապետության եւ գոլդ համարների համար: Այսօր նա պետության ղեկին է եւ բոլոր ճանապարհներով փորձում է բյուջե լցնել։ Այդ թվում մարդկանց սին ձգտումների եւ հղփացածության վրա` վաճառելով գոլդ համարանիշներ:

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդի ավարտից հետո ընդհանրական թիվ ներկայացրեց. աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը։ Լոտի օգտագործման իրավունքի ձեռք բերման արժեքը նշված բոլոր 7 համարանիշերով կազմել է 156 միլիոն 200 հազար դրամ։ 

«Հրապարակ»-ին այս համարների վաճառքի վերաբերյալ որոշակի մասնարամասներ է հայտնի դարձել։ Մեր տեղեկություններով՝ «00օօ00» պետհամարանիշն աճուրդով վաճառվել է 30 միլիոն դրամ։