Մակրոնը մտադիր չէ հրաժարական տալ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր չէ հրաժարական տալ եւ կպաշտոնավարի մինչեւ իր ժամկետի ավարտը, նույնիսկ եթե խորհրդարանն անվստահություն հայտնի գործող կառավարությանը։ Այս մասին հայտնում է LCI-ը։
Նշվում է, որ Մակրոնը կառավարության հնարավոր հրաժարականից հետո իր հրաժարական տալը կարող է համարել քաղաքական ֆանտաստիկայի ժանրից խոսակցություն։ Նա նաեւ հայտարարել է, որ չի հավատում, որ խորհրդարանը անվստահություն կհայտնի գործող կառավարությանը։ Փորձագետներն ասում են, որ ներկա իրավիճակում Մակրոնը կփորձի օգտագործել ընդդիմության թեւերի միջեւ եղած հակասությունները։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում հնարավոր է գործող Նախարարների կաբինետին՝ գլխավորությամբ վարչապետ Միշել Բարնյեի, անվստահություն հայտնի խորհրդարանը, քանի որ հաջորդ տարվա բյուջեի հաստատման համար վարչապետ Բարնյեն օգտագործել է Սահմանադրությամբ իրեն տրված արտոնությունն ու բյուջեն հաստատել է՝ շրջանցելով խորհրդարանը։
Կարծիքներ