Արայիկ Հարությունյանը ԵՊՀ-ում ազատվել է աշխատանքից

Արայիկ Հարությունյանը ԵՊՀ-ում ազատվել է աշխատանքից

Օրերս համացանցում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այլևս չի աշխատում Երևանի պետական համալսարանում որպես դասախոս։

Տեղեկությունը ճշտելու համար AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Երևանի պետական համալսարան։ Հայցել են տեղեկություններ այն մասին, թե արդյոք ճիշտ են շրջանառվող լուրերը, եթե այո՝ որոնք են աշխատանքից ազատման պատճառները։ ԵՊՀ-ից հաստատել են տեղեկությունը։

Հարցման պատասխանում ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը մասնավորապես նշել է է. 

«Հայտնում եմ, որ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի ասիստենտ Արայիկ Էդուարդի Հարությունյանի հետ կնքված աշխատանքային հարաբերությունների ժամկետը լրացել է 2019 թ. սեպտեմբերի 30-ին, որից հետո նա ազատվել է աշխատանքից՝ ժամկետը լրանալու պատճառով»։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ շրջանառվող տեղեկությունները ճիշտ են։ Բացի այդ, փաստորեն, ո՛չ ԵՊՀ-ն, ո՛չ էլ Արայիկ Հարությունյանը ցանկություն չեն ունեցել կնքելու նոր աշխատանքային պայմանագիր կամ երկարաձգելու աշխատանքային պայմանագրի ժամկետը։

Նշենք, որ Արայիկ Հարությունյանը նախկինում բազմիցս նշել է, որ երբեք չի հրաժարվի դասախոսի իր աշխատանքից։ Փաստորեն, ինչպես շատ այլ հարցերում, այս հարցում ևս Արայիկ Հարությունյանի խոսքերը օդում ասվելու և իրականություն չդառնալու համար են։