Զոհեր և վիրավորներ. ի՞նչ է այս անգամ եղել Թուրքիայում

Թուրքիայի Քոնյա նահանգում ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով 2 մարդ մահացել է, 18-ը՝ վիրավորվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Anadolu-ին։
«Քոնյա նահանգի Ըլգըն քաղաքում ավտոբուսը բախվել է ճանապարհի եզրին կայանված բեռնատարին։ Նախնական գնահատականներով՝ վթարի հետևանքով մահացել է 2 մարդ, վիրավորվել՝ 18-ը», - հայտնում է գործակալությունը։
Տուժածներին մոտակա հիվանդանոցներ են տեղափոխել, պարզվում է ՃՏՊ–ի պատճառը։
Կարծիքներ