Պորոշենկոն խորհուրդներ է տվել Զելենսկուն՝ Պուտինի հետ շփման համար

Պորոշենկոն խորհուրդներ է տվել Զելենսկուն՝ Պուտինի հետ շփման համար

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն խորհուրդներ է տվել գործող նախագահ Վլադիմիր Զելենսկուն, թե ինչպես բանակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Նորմանդական քառյակի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Ըստ Պորոշենկոյի, ուկրաինական կողմին հարկ է, որ վճռական կերպով մնա մինսկյան պայմանավորվածությունների շրջանակներում։ Նա նաեւ հայտարարել է, որ Դոնբասի կարգավորման անքակտելի մասը հանդիսանում են ՄԱԿ հովանու ներքո հանդես եկող խաղաղարարները։ Իսկ որ ամենակարեւորն է՝ ոչ մի բանում եւ երբեք չվստահել Վլադիմիր Պուտինին։