Այս երկրում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը

Այս երկրում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը

Արաբական Միացյալ Էմիրությունների Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է WAM պարբերականը։ Վարակակիրը քսանիննամյա կին է, ով ժամանել է ԱՄԷ Արեւմտյան Աֆրիկայից։ Կինը գտնվում է բուժհսկողության ներքո։

Նշենք, որ մարդու մոտ կապիկի ծաղկի առաջին վարակման դեպքն առհասարակ, գրանցվել է 1970 թվականին։ Նշենք նաեւ, որ այս հիվանդության դեմ, ըստ ԱՀԿ հայտարարության, լիովին կարելի է պայքարել սովորական ծաղիկի դեմ նախատեսված պատվաստանյութով /արդյունավետությունն ավելի քան 85 տոկոս/։