Հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող զինվոր. ՊՆ

Հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող զինվոր. ՊՆ

Սեպտեմբերի 27-ին հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը: Զինծառայողի առողջական վիճակը բավարար է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 207 զոհ և անհետ կորած, 293 վիրավոր, 20 գերեվարված զինծառայող։ Վիրավորներից յոթը քաղաքացիական անձինք են։ Զոհվել է նաև քաղաքացիական երեք անձ, քաղաքացիական երկու անձի գտնվելու վայրը անհայտ է: Հարձակման հետևանքով վնասվել է 192 տուն, դրանցից 60-ն ամբողջությամբ են ավերվել։