Պուտինը շտապ նիստ է անցկացրել ռազմական ղեկավարության հետ

Պուտինը շտապ նիստ է անցկացրել ռազմական ղեկավարության հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 11-ի երեկոյան շտապ հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի, Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և տարբեր շրջանների հրամանատարների մասնակցությամբ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա պարզաբանել է, որ հանդիպման մասնակիցները նախագահին զեկուցել են «հատուկ գործողության» ընթացքի և ռազմական գործողությունները շարունակելու ծրագրերի մասին։