Կլինիկական մահ տարած ցմահ բանտարկյալը պահանջել է իրեն ազատ արձակել

Կլինիկական մահ տարած ցմահ բանտարկյալը պահանջել է իրեն ազատ արձակել

ԱՄՆ Այովա նահանգում ցմահ բանտարկության դատապարտված Բենջամին Շրայբերը պահանջել է, որ իրեն ազատ արձակեն, քանի որ կլինիկական մահ է տարել։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Ըստ Շրայբերի, նա գրել է, որ հրաժարվում է վերակենդանացումից, իսկ բժիշկները 2015 թվականի մարտի 30-ին իրեն վերակենդանացրել են իր կամքին հակառակ; Քանի որ հիվանդանոցում նա փաստացի մեռած է եղել, հետեւաբար կարող է պնդել, որ իր պատժաչափն ամբողջությամբ կրել է։ Երկու ատյանների դատարանները սակայն չեն համաձայնվել Շրայբերի բերած փաստարկների հետ, եւ հայտարարել են, որ քանի որ դեռ կենդանի է, պետք է շարունակի կրել պատիժը, հակառակ դեպքում նա պետք է ճանաչվի մահացած ու այդ դեպքում արդեն դատարան դիմելը նրա կողմից խիստ վիճահարույց է։