«Տելեգրամի» միջոցով մեթադոնի լուծույթ է ձեռք բերել․ ՆԳՆ ոստիկանություն

«Տելեգրամի» միջոցով մեթադոնի լուծույթ է ձեռք բերել․ ՆԳՆ ոստիկանություն

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 23-ին, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով,  Էջմիածնի Շոլոխովի փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 52-ամյա մի  տղամարդու։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեթադոնի լուծույթ, որը, նախնական տեղեկություններով, ձեռք էր բերել «Տելեգրամի» միջոցով։

Տղամարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: