Բուլղարիան մտադիր է գազ ձեռք բերել Ադրբեջանից

Բուլղարիան մտադիր է գազ ձեռք բերել Ադրբեջանից

Բուլղարիան մտադիր է գազ ստանալ Ադրբեջանից՝ TANAP գազամուղի միջոցով։ Այս մասին հայտնում է «Московский комсомолец» պարբերականը, վկայակոչելով բուլղարական էներգետիկայի նախարար Տեմենուժկա Պետկովայի հայտարարությունն այս առնչությամբ։ Ըստ նախարար Պետկովայի, Բուլղարիան մտադիր է գտնել այլընտրանքներ գազի այն քանակի համար, որը ներկայումս ստանում է Ռուսաստանից։ Առաջիկայում կա մտադրություն դիվերսիֆիկացնելու ոլորտը եւ հասնելու նրան, որ բուլղարական պահանջարկի միայն մի մասը ռուսական գազով ծածկել, իսկ մյուս մասը ստանալ այլ աղբյուրներից։ Հարցը պաշտոնական Սոֆիան քննարկել է նաեւ պաշտոնական Վաշինգտոնի հետ։ Որպես տարբերակ դիտարկվել է նաեւ ամերիկյան սեղմված գազի ձեռքբերման հավանականությունը։