Որքան գումար է ԵՄ-ն հատկացրել Ուկրաինային վերջին տարիներին 

Որքան գումար է ԵՄ-ն հատկացրել Ուկրաինային վերջին տարիներին 

22 թվականի փետրվարից սկսած՝ Եվրամիությունը մինչեւ հիմա Ուկրաինային հատկացրել է 147 միլիարդ դոլար, որից 50,3 միլիարդը ծախսվել է ռազմական նպատակների համար։ այս մասին հայտարարել է Եվրամիության հարցերով Լեհաստանի նախարար Ադամ Շլյապկան։ Բացի այդ, ըստ Շլյապկայի, 73 հազար ուկրաինացի զինվորական պատրաստություն են անցել Միության անդամ երկրներում։ Հիշեցնենք, որ ներկայումս ԵՄ-ում փորձում են մինչեւ հունիսի վերջ, այսինքն՝ Լեհաստանի նախագահության ժամկետի ավարտը, անցկացնել ՌԴ դեմ նախատեսված սանկցիաների 17-րդ փաթեթը։