«Իմ քայլը» 80 «կողմ» ձայնով ընդունեց ՍԴ-ի մասին օրենքի փոփոխությունը

«Իմ քայլը» 80 «կողմ» ձայնով ընդունեց ՍԴ-ի մասին օրենքի փոփոխությունը

Ազգային ժողովն այսօր 80 կողմ, 0`դեմ, 0` ձեռնպահ ձայներով ընդունեց «Սահմանդրական դատարանի մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին փոփոխությունների նախագծերի փաթեթը, որն ԱԺ էր ներկայացվել արտահերթ նիստով։

Նիստին, ինչպես և սահմանդրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, մասնակցում էր միայն իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը և նրանց «անձնական ընդդիմություն» Արման Բաբաջանյանը։ ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» դարձյալ չէին մասնակցում նիստին։

«Իմ քայլից» Վահագն Հովակիմյանը իր թիմակիցների համար զեկուցեց հարցը, հիշեցին դարձյալ նախկիններին, մի քան հոգի ելույթ ունեցան, և այդպես՝ «ընտանեկան» միջավայրոմ քվեարկեցին ու ընդունեցին հարցը։

Հիշեցնենք, որ այս օրենքի փոփոխությունը բխում էր սահմանադրական փոփոխություններից, սակայն մինչև ընդդիմադիր դաշտից ու նաև ՍԴ-ից այս մասին չբարձրաձայնեցին, իմքայալակնները գլխի չընկան, որ պետք է նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություն կատարեն։ Այսօր այդ «բացն» էլ լրացրեցին։