Մի խառնեք թուրք-ադրբեջանցիներին, իսլամ դավանող այլ ժողովուրդների հետ, մեր թշնամիները հենց այդ են ցանկանում

Մի խառնեք թուրք-ադրբեջանցիներին, իսլամ դավանող այլ ժողովուրդների հետ, մեր թշնամիները հենց այդ են ցանկանում

Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԼՐՋԱՑԵՔ
Ստեփան Դանիելյանը զգուշացնում է զերծ մնալ հակաիսլամական նյութեր տարածելուց։
Իսկապես, վիճակը ավելի քան լուրջ է։ Այն սպառնում է, ոչ միայն Հայաստանի ազգային անվտանգությանն, այլև ողջ հայությանը։ 
Շատ կարևոր է, որ Հայ Առաքելական Եկեղեցին հանդես գա պաշտոնական ուղերձով, որ այս պատերազմը կրոնական չէ, և որ հայ ժողովուրդը և ՀԱԵ-ն բարեկամական վերաբերմունք ունեն իսլամ դավանող ժողովուրդների նկատմամբ։
Մի խառնեք թուրք-ադրբեջանցիներին, իսլամ դավանող այլ ժողովուրդների հետ, մեր թշնամիները հենց այդ են ցանկանում»։