Ինչու են դիետա պահելուց հետո մարդիկ նորից քաշ հավաքում

Ինչու են դիետա պահելուց հետո մարդիկ նորից քաշ հավաքում

Գիտնականները պարզել են, որ ՌՆԹ մոլեկուլներում տեղի ունեցող փոփոխություններն են պատճառը, որ մարդիկ դիետա պահելուց հետո արագ կերպով վերականգնում են կորցրած քաշը։ Այս մասին հայտնում է Nature հանդեսը։ Համաձայն հետազոտությունների, կամքի ուժի բացակայությունը չէ միայն, որ պատճառ է հանդիսանում դիետա պահելուց հետո նորից ավելորդ կիլոգրամներ հավաքելուն։ Ճարպ կուտակելու ունակությունը կախված է նաեւ անհատական կենսաբանական առանձնահատկություններից, որոնք ունի օրգանիզմը։

Ըստ այդմ, ճարպ հավաքելու պատճառ կարող են լինել նաեւ ՌՆԹ մոլեկուլները, որոնք կոդավորում են սպիտակուցները ճարպային բջիջներում։ ՌՆԹ մոլեկուլների աշխատանքն այդպիսով նպաստում է օրգանիզմում որոշակի պրոցեսների ուժգնացմանը, խախտում ճարպային բջիջներում ճարպապահպանման եւ ճարպայրման պրոցեսները, դրանով իսկ առաջացնելով խնդիր մարդու մոտ՝ վերստին ավելորդ քաշ ունենալու հետ կապված։