Քոչարյանին աջակցելու համար պաշտոնից ազատվածը կրկին նշանակվել է

Քոչարյանին աջակցելու համար պաշտոնից ազատվածը կրկին նշանակվել է

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Պետական եկամուտների կոմիտեի այն ժամանակվա նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը կադրային ջարդ էր սկսել ՊԵԿ-ի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք Նիկոլ Փաշինյանի իշխանության հանդեպ լոյալություն չէին դրսևորել եւ աջակցել էին նրա մրցակիցներին։ Դեռ 2021 թվականին «Հրապարակը» գրել էր, որ այդ պաշտոնյաների ցուցակում է հայտնվել նաև ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի բաժնի պետ Բաբկեն Կարախանյանը։

Մեր տեղեկություններով նրա անունը, որպես պաշտոնից ազատման ենթակա պաշտոնյայի, Նիկոլ Փաշինյանին էր ներկայացրել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Կարախանյանը, ըստ էության, պաշտոնից ազատվել էր «քոչարյանական» լինելու մեղադրանքով` նա բացահայտորեն աշխատել էր «Հայաստան» դաշինքի օգտին։ Մենք տեղեկացանք, որ մեկ տարվա պարապուրդից հետո վերջինս կրկին նույն պաշտոնին են նշանակել, սակայն մի տարբերությամբ՝ ոչ թե Շիրակի, այլ Գուգարքի բաժնի մաքսանենգության բաժնի պետ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հունվարի 16-ի հրամանով Կարախանյանի անունը ՊԵԿ կայքում արդեն կա, թեեւ կենսագրությունը դեռ չեն տեղադրել։